Այս կինը 23 տարի չի կտրել իր եղունգները. այսօր նա այսպիսի տեսք ունի (լուսանկարներ)


00:24 , 16 մարտ, 2016
Կալիֆոռնիայի բնակչուհին 23 տարի չի կտրել եղունգները ու հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհում ամենաերկար եղունգների տիրուհի:

Քրիս Ուոլթոնն «Աշխարհի ամենաերկար եղունգներ» անվանակարգի տիտղոսակիրն է:

Կինը դադարել է կտրել եղունգները 1993-ից:

Ներկայումս նրա եղունգների երկարությունը գերազանցում է 6 մետրը: Չնայած երկար և «ոլորված» եղունգներին՝ 5 երեխաների մայրը պատրաստում է, մաքրություն անում, օգտվում է համակարգչից և նույնիսկ դաշնամուր նվագում:

article-2424216-1BE21FE5000005DC-311_634x955

Նա կարծում է, որ կարողացել է այդքան երկար եղունգներ աճեցնել դրանց ուշադրություն չդարձնելու շնորհիվ:

Նա խոստովանել է, որ երբեմն նույնիսկ մոռանում է դրանց մասին:

Քրիսը եղունգը կորցրել է միայն մեկ անգամ՝ ավտոմեքենան վերանորոգելիս: