00:04 , 16 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Աշխարհի երկրները պետք է Սիրիայի հարեւան պետություններից սիրիացի փախստականների ընդունման համար տեղերի թիվը 170 հազարից ավելացնեն մինչեւ 480 հազար:
Այս մասին ասված Է ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչության՝ մարտի 15-ին մամուլի համար տարածված հաղորդագրության մեջ, որը նվիրված է սիրիական հակամարտության հինգերորդ տարելիցին:
Ինչպես նշված Է փաստաթղթում, մարտի 30-ին Ժնեւում կայանալիք միջազգային խորհրդաժողովում պետություններին կոչ կարվի «զգալիորեն ավելացնել տեղերն այն սիրիացիների (տարաբնակեցման) համար», որոնք ապաստան են գտել Սիրիայի հարեւան երկրներում: Վարչության տվյալներով՝ ներկայում մի շարք կառավարություններ «խոստացել են շուրջ 170 հազար այդպիսի տեղեր»:
«ՄԱԿ-ի Փախստականների գործերի գերագույն կոմիսարի վարչությունը հուսով Է առաջիկա մի քանի տարում դրանք ավելացնել հարեւան երկրներում գրանցված գաղթականների թվի առնվազն 10 տոկոսով, որտեղ նրանց թվաքանակը հասնում Է 4,8 միլիոնի»,- ասված Է հաղորդագրության մեջ: Վարչությունում հավելել են, որ հակամարտության հինգ տարում 6,6 միլիոն սիրիացիներ դարձել են ներքին տեղահանված անձինք, իսկ հարյուր հազարավոր մարդիկ ուղեւորվել են Եվրոպա, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: