Կրեմլի տրամադրվածությունը կարող է լուրջ նշանակություն ունենալ ԼՂՀ-ում պատերազմի վերսկսման համար. Արման Մելիքյան


23:24 , 15 մարտ, 2016

Բակո Սահակյանն ընդունել է Բելգիայի Սենատի փոխնախագահինBarometer.am-ը գրում է.

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 15-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Ֆլանդրիայի խորհրդարանի մի խումբ անդամների՝ Բելգիայի Սենատի փոխնախագահ Կառլ Ֆոնլաուվեի գլխավորությամբ: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նախագահ Սահակյանը կարևորել է Արցախ-Ֆլանդրիա կապերի խորացումը տնտեսական, քաղաքական և մարդասիրական տեսանկյուններից՝ հավելելով, որ նրանց ընդլայնման համար առկա են նպաստավոր պայմաններ:

Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի անդամ Հեղինե Էվինյանին հանձնել է "Երախտագիտություն" մեդալ՝ բարձր գնահատելով նրա հայրենանվեր գործունեությունը: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի նախագահ Կասպար Կարապետյանը, պաշտոնատար այլ անձինք: