Մոռացված կայսրություն. BBC-ի անդրադարձը Անիին


21:46 , 15 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Ջոզեֆ Ֆլահերթին (Joseph Flaherty) այսօր «Բի Բի Սի»-ում բավական լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Անիին։  Հեղինակի մոտեցումը հայկական Անիին ու նկարագրությունը՝ հանձնում ենք ընթերցողի դատին։ 

«Անի քաղաքը, դարեր շարունակ լինելով տարբեր թագավորությունների և կայսրությունների տիրապետության տակ՝ Բյուզանդիայից մինչև Օսմանյան կայսրություն, միջնադարյան Հայաստանի Բագրատունյաց տոհմի օրոք եղել է մշակույթային և տնտեսական հանգույց: Այսօր այն ուրվականների քաղաք է՝ Թուրքիայի հյուսիս-արևելյան հեռավոր սարահարթում՝ Կարսից 45կմ հեռավորության վրա: Ավերակների միջով քայլելիս, լսելի է միայն քամու ձայնն այն կիճում, որը նշում է Թուրքիայի և Հայաստանի սահմանը:

Անի քաղաքի այցելուների առջև բացվում է 3 դարեր և 5 կայսրություններ (Բագրատունյաց հայերի, բյուզանդացիների, սելջուկ թուրքերի, վրացիների և օսմանյանների) ընդգրկող ավերակների տեսարանը: 1877-87թթ. Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, երբ Օսմանյան կայսրությունը պարտության մատնվեց, Անիի սարահարթը զիջեց Ռուսաստանին: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյանները պայքարում էին հետ վերադարձնել հյուսիս-արևելյան Անատոլիան և չնայած, որ նրանց հաջողվել էր ետ գրավել Անին ու նրա շրջակա տարածքները, վերջինս հանձնվեց նորաստեղծ Հայաստանի Հանրապետությանը: Վերջին անգամ, սկզբնավորվող Թուրքիայի Հանրապետությունը գրավել է Անին 1920թ. Թուրքիայի անկախացման համար մղվող պատերազմի ժամանակ:

Ախուրյան գետի հին կամրջի փլատակները, կարծես բնական սահման են ստեղծում հայ-թուրքական հարաբերությունների միջև: Երկու երկրները երկար ժամանակ համաձայնության չեն գալիս Առաջին համաշխարհայինի ժամանակ Օսմանյան կայրության կողմից իրագործված հայերի զանգվածային կոտորածների վերաբերյալ: Թուրքիան 1993թ. պաշտոնապես փակեց իր սահմանը Հայաստանի հետ ի պատասխան Հայաստանի և Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի միջև եղած տարածքային անհամաձայնությունների:

Չնայած, որ թուրք-հայկական լարվածություն առանցքային է Անիի վերաբերյալ քննարկումների համար, հնէաբանների և ակտիվիստների կողմից ջանքեր են գործադրվում փրկելու քաղաքի ավերակները մշակութային նպատակներով:  Պատմաբանները երկար ժամանակ բարձրացրել են Անիի՝ որպես մոռացված մինջնադարյան խաչմերուկի կարևորության հարցը, և արդյունքում Անին հայտնվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգությունների ցանկում: Հաջողության և մանրակրկիտ վերականգնողական աշխատանքների շնորհիվ հնարավոր կլինի կանխել ժամանակի ավերիչ սլացքը:

Ըստ գիտնականների, Անին իր ծաղկման գագաթնակետին հասել է 11-րդ դարում, երբ քաղաքի բնակչությունը կազմում էր 100.000 մարդ: Գեղարվեստական վերարտադրությունները, հիմնված հնագիտական պեղումների արդյունքների վրա, ցույց են տալիս, որ քաղաքը եղել է աղմկոտ միջնադարյան կենտրոն՝ լի անթիվ տներով, արհեստանոցներով և տպավորիչ եկեղեցիներով:

Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում, հայ իշխաններն ու վաճառականները կառուցել են բազմաթիվ պաշտանմունքի վայրեր՝ ստեղծված ժամանակի լավագույն ճարտարապետական և գեղարվեստական մտքերի կողմից: Չնայած, որ քաղաքի մականունը ակնհայտ չափազանցություն է, սակայն հնէաբանները մինչև այսօր հայտնաբերել են ավելի քան 40 եկեղեցի, մատուռ և դամբարան:
Քաղաքում վեր է խոյանում Անիի Մայր Տաճարը: Չնայած, տաճարի գմբեթը փլուզվել է 1319թ. երկրաշարժից, և մի քանի դարեր անց մեկ այլ երկրաշարժ կործանել է հյուսիս-արևմտյան անկյունը, այն դեռևս պահպանում է իր նախնական չափերը: Տաճարը կառուցվել է 1001թ. Գագիկ Ա արքայի օրոք, երբ Անիի հարստությունն ու բնակչության թիվը հասել էին առավելագույնին: Տաճարը նախագծել է հայ հռչակավոր ճարտարապետ Տրդատը, ով նաև օգնել է վերականգնել Սուրբ Սոֆիայի տաճարի գմբեթը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ