ՌԴ մշակույթի նախարարության աշխատակից Վադիմ Մուրադյանը հերքել է իր ձերբակալության մասին լուրը


20:55 , 15 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

ՌԴ մշակույթի նախարարության ներդրումային քաղաքականության և գույքի կառավարման բաժնի փոխտնօրեն Վադիմ Մուրադյանը հերքել է լրատվամիջոցների հայտարարությունն իր ձերբակալության մասին:

«Ողջ եմ, առողջ, նստած աշխատում եմ, ոչ ոք ինձ չի ձերբակալել», - РИА Новости-ին հայտնել է Մուրադյանը:

Ավելի վաղ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը  հաղորդել էր, որ գործ է հարուցել ՌԴ մշակույթի նախարարության  մի շարք բարձրաստիճան  աշխատակիցների և ձեռնարկետերերի նկատմամբ` մշակութային ժառանգության օբյեկտների վերականգնման համար բյուջետային միջոցների յուրացման  գործով,  խուզարկություններ են անցկացվում: Միևնույն ժամանակ գործով անցնող մեղադրյալների անունները չէին նշվում:  

ԶԼՄ-ների տվյալներով` ձերբակալվել էին գույքի կառավարման վարչության պետ Բորիս Մազոն և նրա տեղակալ Վադիմ Մուրադյանը: