18:36 , 15 մարտ, 2016
Barometer.am-ը գրում է.
ՄԱԿ-ը հայտարարել է, որ դադարեցրել է համագործակցությունը ռուս թենիսիստուհի, բարի կամքի դեսպան Մարիա Շարապովայի հետ, հաղորդում է The Guardian-ը: Նա վերջերս խոստովանել է, որ արգելված դեղամիջոցներ է օգտագործել:
"ՄԱԿ-ը, ինչպես նախկինում, շնորհակալ է է Մարիա Շարապովային մեր աշխատանքին աջակցելու համար, հատկապես Չեռնոբիլի աղետի հետևանքների դեմ պայքարի հարցում։ Այնուհանդերձ, հաշվի առնելով վերջին իրադարձությունները, մենք դադարեցնում ենք նրա հետ համագործակցությունը՝ որպես բարի կամքի դեսպանի, քանի դեռ քննությունը չի ավարտվել",-ասել է ՄԱԿ-ի ներկայացուցիչը։