17:22 , 15 մարտ, 2016
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջան կժամանի ապրիլի 25-ին` կապված միջազգային երկխոսության թեմայով միջոցառման հետ, հաղորդում է APA գործակալությունը:
Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին` Անկարայի ահաբեկչությունից հետո ցուցաբերված աջակցության համար:
«Ուզում եմ Իլհամ Ալիևի գլխավորությամբ շնորհակալություն հայտնել ադրբեջանցի ժողովրդին: Լեռնային Ղարաբաղի հարցում մենք աջակցել ենք և կշարունակենք աջակցել Ադրբեջանին»,- ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ իր ադրբեջանյան այցի ընթացքում կքննարկվեն մշակութային, էներգետիկ, տնտեսական և այլ հարցեր: