Թրամփը գովել է Սադամ Հուսեյնին՝ ահաբեկիչների ոչնչացման գործում հաջողությունների համար


16:49 , 15 մարտ, 2016

tramp-1Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի պոտենցիալ թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Օհայոյում կողմնակիցների հետ հանդիպմանը հայտարարել է, որ դեմ է եղել 2003 թվականին Իրաք ամերիկյան զորքեր մտցնելուն։ Այս մասին հայտնում է The Independent-ը:

«Սադամ Հուսեյնը լավ մարդ չէր, բայց ի՞նչ տարբերություն, չէ՞ որ նա հիանալիոեն սպանում էր ահաբեկիչներին։ Իրաքը վերածվել է ծայրահեղականների համար Հարվարդի»,- հայտարարել է քաղաքական գործիչը՝ նշելով, որ դրա վկայությունն է ԴԱԻՇ-ի ձևավորումը։

Թրամփը միաժամանակ ընդգծել է, որ Վաշինգտոնը չպետք է այդքան արագ դուրս բերեր զորքերն Իրաքի տարածքից։ Նրա կարծիքով՝ դրա պատճառով Իրանը վերահսկողություն է ստացել իրաքյան նավթային պաշարների նկատմամբ, որոնք մեծությամբ երկրորդն են աշխարհում։

Ըստ նրա՝ այժմ Իրաքը ահաբեկիչների համար ուսումնամարզական ճամբար է։ «Անկեղծ ասած, ո՛չ Լիբիան, ո՛չ էլ Իրաքն այլևս գոյություն չունեն»,- նշել է քաղաքական գործիչը։

Սադամ Հուսեյնը Իրաքում իշխանության ղեկին է եղել 1979 թվականից։ 2003 թվականի ապրիլին նա տապալվել է՝ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ներխուժման հետևանքով։