Գերմանիան ողջունել է ռուսական զորքերի դուրսբերումը Սիրիայից


15:26 , 15 մարտ, 2016

Steinmeier2013Araratnews.am-ը գրում է.

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ռուսական զորքերի` Սիրիայից դուրսբերումը դրական ազդեցություն կունենա, հաղորդում է RIA Novosti-ն:

«Եթե ռուսական զորքերի դուրսբերման վերաբերյալ հայտարարություններն իրականություն դառնան՝  դա կմեծացնի ճնշումը նախագահ Ասադի վրա, որպեսզի վերջինս ի վերջո Ժնևում լուրջ բանակցություններ սկսի խաղաղ քաղաքական անցումային գործընթացի վերաբերյալ, ինչը կապահովի սիրիական պետականության պահպանումը և բնակչության բոլոր խմբերի անվտանգությունը»,- ասել է նա: