Թուրքիան դե-ֆակտո միացել է Ղրիմի շրջափակմանը. Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ


15:14 , 15 մարտ, 2016

pic_a8ba786cc0b89b6e1105a37259c665f0Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ղրիմի թաթարների մեջլիսի առաջնորդ, Գերագույն ռադայի պատգամավոր Մուսթաֆա Ջեմիլևը հայտարարել է, որ Թուրքիան դե-ֆակտո միացել է Ղրիմի շրջափակմանը:

«Նախ՝ պարենային, ապա նաև էներգետիկ շրջափակում սկսելու նախաձեռնությունը սկզբնական շրջանում բավական արդյունավետ չէր, որովհետև, դժբախտաբար, տարբեր երկրներից, այդ թվում նաև Թուրքիայից գալիս էին սննդամթերքով լի նավեր։

Այդ ցուցակը շատ երկար է՝ թե՛ հունական, թե՛ իտալական, թե՛ ռումինական։ Թուրքերն ասում էին, որ դա մաքսանենգություն է, որ իրենք թույլ չեն տվել, որ նրանք մուտք գործեն տարբեր դրոշներով։ Այժմ դա չկա։ Թուրքիան գործնականում նույնպես մասնակցում է շրջափակմանը»,- ասել է Ջեմիլևը՝ հավելելով, որ թերակղզու շրջափակման հանդեպ Թուրքիայի վերաբերմունքը փոխվել է ռուսական ինքնաթիռի կործանման միջադեպից հետո։