ՄԱԿ-ը կոչ է անում ազատել սիրիական բանտերում բոլոր անօրինական պահվողներին


15:32 , 15 մարտ, 2016

wpid-de2f4df408d164e486de246af3293c65ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով խորհուրդը կոչ է անում ազատել սիրիական բանտերում ապօրինաբար պահվող բոլոր բանտարկյալներին և միջազգային կազմակերպություններին այդ գործընթացի մոնիթորինգի թույլտվություն տալ։ Այս մասին հայտարարել է Մարդու իրավունքների խորհրդի՝ Սիրիայում իրավիճակի հետաքննման անկախ միջազգային հանձնաժողովի ղեկավար Պաուլո Պինեյրոն։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։

Պինեյրոյի խոսքով՝ Սիրիայում հրադադարի մեկնարկից խաղաղ բնակիչները կարողացել են վերադառնալ նորմալ առօրյայի։

«Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ խաղաղ բնակիչները երկրի զգալի տարածքներում զգացել են, որ իրենց առօրյա կյանքը վերադառնում է նորմայի»,- հայտարարել է Պինեյրոն։