14:26 , 15 մարտ, 2016
Aysor.am-ը գրում է.
ԱԺ-ում այսօր շարունակվում է ԱԱՀ մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Միքայել Մելքումյանն իր ելույթում հայտարարեց, որ փոփոխությունը վերաբերում են մեկ ֆիզիկական անձի կողմից մեկ ավտոմեքնա ներկրելու դեպքին և հավելեց, որ սա շատ սպասված ու կարևոր նախագիծ է, որի ընդունումը ճիշտ որոշում կլինի:
Պատգամավորը մանրամասնեց, որ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկրվող ավտոմեքենաների թիվը գերազանցում է 46 հազարը, իսկ վերջին երկու տարվա ցուցանիշները խոսում են այն մասին, որ ավելացել է հատկապես Ռուսաստանից դեպի Հայաստան ներկրվող ավտոմեքենաների թիվը:
«Միայն 2015 թվականին Ռուսաստանից Հայաստան մոտավորապես 6000 ավտոմքենա է ներկրվել: Ինչևէ, սա սպասված նախագիծ է, և ես կոչ եմ անում բոլորին որպեսզի կողմ քվեարկեք»,- ասաց նա:
Ամփոփելով՝ պատգամավորը շեշտեց նաև, որ այս նախագծի ընդունմամբ ժողովուրդը միայն կշահի, և կլուծվեն սոցիալական շատ խնդիրներ: