16:18 , 15 մարտ, 2016
Մյունխենի «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը հայտարարել է, որ չի պատրաստվում փոխել ակումբային գրանցումը: Գերմանիայի հավաքականի դարպասապահը նշել է, որ լավ է զգում մյունխենյան ակումբում:
«Ինձ չեն հետաքրքրում շրջանառվող լուրերն ու ամեն ինչ դուր է գալիս Գերմանիայի առաջնությունում:
Գիտեմ թիմերը, որոնք հանդես են գալիս Բունդեսլիգայում և այն ֆուտբոլը, որն այժմ դավանում են Գերմանիայում: Մեծ բավականություն եմ զգում «Բավարիա»-ի ցուցադրած խաղից: Հուսով եմ՝ դեռ երկար ժամանակ կշարունակեմ ելույթներս այս ակումբում»,- Bild-ը մեջբերում է Նոյերի խոսքերը:
Հիշեցնենք, որ մյունխենյան ակումբի հետ դարպասապահի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2019 թվականը: