Թուրքական օդուժը վերստին հարվածել է Հյուսիսային Իրաքում PKK-ի դիրքերին


13:38 , 15 մարտ, 2016

^47B0E37CC7C4CF3832CD97AD7392FDD34EA9B06129F4D58C4D^pimgpsh_fullsize_distrԹուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի ռազմաօդային ուժերը վերստին ռմբակոծել են Հյուսիսային Իրաքում գտնվող «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) ճամբարները։ Հետախուզական տվյալների ստացվելուց հետո ավիահարվածներ են հասցվել Ղանդիլի ու Գարայի շրջաններին։

Հարվածները հասցվել են ժամը 03:20-05:30-ին F-16 տիպի 9 և F-4 2020 տիպի 2 ինքնաթիռներով։ Թուրքական կողմի պնդմամբ՝ ավիահարվածների հետևանքով սպանվել է 45 քուրդ զինյալ։ Թուրքական օդուժը Ղանդիլը ռմբակոծել էր նաև Անկարայի ահաբեկչությունից քիչ անց։