Էրդողանն ու Ալիևն այսօր կհանդիպեն ոչ թե Բաքվում, այլ՝ Անկարայում


13:26 , 15 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Ադրբեջանի և Թուրքիայի բարձր մակարդակի ռազմավարական հարաբերությունների խորհրդի նիստը Բաքվի փոխարեն կկայանա Անկարայում։

 

Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ահաբեկչությունից հետո առաջարկել է պլանավորած հանդիպումը Բաքվում անցկացնելու փոխարեն անցկացնել Անկարայում։

 

Այդպիսով՝ այսօր ոչ թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեկնի Բաքու, այլ Իլհամ Ալիևը կժամանի Անկարա։

 

Էրդողանն ընդունել է այդ առաջարկն ու այդ ժեստի համար երախտագիտություն է հայտնել Ալիևին։

 

Հիշեցնենք, որ Էրդողանի այցը Բաքու արդեն մեկ անգամ հետաձգվել էր փետրվարի 17-ի ահաբեկչության պատճառով։

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկու նախագահները կքննարկեն տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր։ Չի բացառվում, որ Բաքուն դարձյալ կփորձի հաշտեցնել երբեմնի բարեկամներ Անկարային ու Մոսկվային։