13:08 , 15 մարտ, 2016
Ծխողները, որոնք աստիճանաբար նվազեցնում են սպառվող ծխախոտների քանակը, ավելի քիչ հնարավորություններ ունեն այդ վնասակար սովորությանը վերջ տալու, քան նրանք, ովքեր դա անում են կտրուկ և արագ: Այսպիսի եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները, որոնց հոդվածը հրապարակվել է Annals of Internal Medicine ամսագրում:
Նիկոլա Լինդսան-Հոուլին և նրա գործընկերները ներգրավել են 697 ծխող կամավորի, որոնց բաժանել են երկու խմբի: Նրանց համար սահմանել են ծխելուց հրաժարվելու նույն օրը, սակայն առաջին խմբի ներկայացուցիչները պարզապես դադարել են ծխախոտ գործածել, իսկ երկրորդինը պատրաստվել են «իքս մարդու»՝ երկու շաբաթ կրճատելով ծխախոտի գործածումը: Բոլոր կամավորները հավասար հասանելիություն են ունեցել նիկոտինային պլաստիրներին ու մաստակին:
«Իքս օրվանից» հետո գիտնականները կես տարի կամավորներին հարցրել են՝ որքան հաջող է ընթանում ծխելուց նրանց հրաժարվելը: Հետազոտողները նաև չափել են ածխածնի օքսիդի կոնցենտրացիան մասնակիցների շնչառության մեջ:
Պարզվել է՝ 4 շաբաթ անց ծխախոտից հրաժարվել է առաձին խմբի ներկայացուցիչների 49%-ը: Նրանց մեջ, ովքեր աստիճանաբար են պատրաստվել թողնել ծխել, այդ ցուցանիշը կազմել է 39%: