11:46 , 15 մարտ, 2016
Araratnews.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, հաղորդում է gazeta.ru-ն:
«Պետությունների ղեկավարները գնահատականներ են փոխանակել Սիրիայի հարցով Ռուսաստանի ու ԱՄՆ-ի համատեղ հայտարարության իրականացման ընթացքի վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Պուտինը, մասնավորապես, Օբամային տեղեկացրել է, որ ռուսական ավիախումբն իր հիմնական նպատակները Սիրիայում իրականացրել է, և որ ռուս զինվորականների մեծ մասը կլքի Սիրիան:
Երկու կողմերը կարևորել են հակաահաբեկչական պայքարի շրջանակներում համագործակցելու կարևորությունը: