11:30 , 15 մարտ, 2016
Դիարբեքիրի կենտրոնական Բաղլար շրջանում մի խումբ երիտասարդներ փակել են փողոցը՝ ի նշան Սուրում թուրք զինվորականների կողմից իրականացվող կոտորածի և ավերածությունների դեմ բողոքի։ Այս մասին տեղեկացնում է Demokrathaber.net-ը:
Երիտասարդների կողմից փողոցը փակելուց անմիջապես հետո դեպքի վայր են եկել զգալի թվով զրահամեքենաներ, որոնցից կրակ է բացվել երիտասարդների ուղղությամբ: Ի պատասխան դրա՝ երիտասարդները մեքենա են այրել:
DIHA լրատվական գործակալության տեղեկություններով՝ բախման հետևանքով երկու ցուցարարներ մահացել են: Նրանց ինքնությունը դեռևս պարզված չէ: