Հրազենային վնասվածքի հետևանքով մահացած զինծառայողի ինքնությունը հայտնի է, մահվան հանգամանքները պարզվում են. ՊՆ


11:22 , 15 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Տավուշի մարզում մարտի 14-ին հրազենային վնասվածքի հետևանքով մահացած զինծառայողը 19-ամյա Կամո Մարտիրոսյանն է. Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:


ՊՆ մամուլի խոսնակը նշեց, թե մահվան հանգամանքները պարզվում են, որից հետո պարզ կլինի զինվորը հրազենով ինքնասպանություն է գործել, թե` ոչ:


Նշենք, որ Կամո Մարտիրոսյանը Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից էր, բանակ էր զորակոչվել 2014թ. աշնանը: