1921 թվականի այս օրը Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթ փաշային (տեսանյութ)


11:06 , 15 մարտ, 2016

1921թ. այս օրը Սողոմոն Թեհլերյանը (Թեհլիրեան) Բեռլինում գնդակահարեց երիտթուրքերի ներքին գործերի նախարար և Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշային։ Թեհլերյանը Հայոց ցեղասպանությունը վերապրողներից է:

Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897թ. ապրիլի 2­ին Արևմտյան Հայաստանի Ներքին Բագառիճ գյուղում, ուր ստացել է իր նախնական կրթությունը, ապա ուսումը շարունակել է Երզնկայի Կեդրոնական ուսումնարանում, որն ավարտել է 1912թ.: 1913­ին նա փոխադրվել է Սերբիա։ Առաջին Համաշխարհային պատերազմն սկսվելուն պես Անդրանիկի գնդում մասնակցել է կամավորական շարժմանը։

1921թ. նա մասնակցել է Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Եղեռնի գլխավոր կազմակերպիչ Թալեաթին։ Նույն տարվա մարտի 15­ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարեց վերջինիս ու ձերբակալվեց, սակայն 1921թ. հունիսի 2­ին գերմանական դատարանն արդարացրեց Թեհլերյանին։

Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Հարավսլավիայի մայրաքաղաք Բելգրադի Դալմատինսկա փողոցի թիվ 78 տանը։ 1945­ից հետո բնակվել է ԱՄՆ­ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23­ին։ Ի հիշատակ Թեհլերյանի՝ հուշարձան է կանգնեցվել Ֆրեզնոյում, Թալինի շրջանի Մաստարա գյուղում և Երևանում: