Դիեգո Կոստան որակազրկվել է 1 խաղով


10:50 , 15 մարտ, 2016

677801Անգլիայի ֆուտբոլի միությունը Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստային մեղադրել է ոչ մարզական վարք դրսևորելու մեջ: Իսպանացի ֆուտբոլիստը որակազրկվել է մեկ խաղով:

Անգլիայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Էվերթոն»-ի դեմ խաղում հարձակվողը չի կարողացել զսպել զգացմունքներն ու վիճաբանել է Գարեթ Բերիի հետ, ում անգամ փորձել է կծել: Կոստան ստացել է երկրորդ դեղին քարտն ու հեռացվել է խաղադաշտից:

Ֆուտբոլիստը նաև պարտավոր է բացատրել խաղադաշտից լքելու ժամանակ իր ժեստի իմաստը: