10:34 , 15 մարտ, 2016
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել միգրացիոն քաղաքականությունը՝ չնայած դաշնային հողերում կայացած ընտրությունների արդյունքներին։ Նա ընտրություններն անվանել է «ծանր օր» Քրիստոնեա-դեմոկրատական միության համար։
Այնուհանդերձ, կառավարության ղեկավարը հայտարարել է, որ քվեարկության արդյունքներով չի տեսնում «էական խնդիր»։Նրա խոսքով՝ Բեռլինը կպահպանի միգրացիոն հարցում ընտրած կուրսը։ Ըստ այդմ՝ Մերկելը կողմ է հանդես եկել փախստականների խնդիրների համաեվրոպական լուծմանը։
DW գործակալության փոխանցմամբ՝ դրական արդյունքներ է ցուցաբերել աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունը, որը դեմ է դաշնային կառավարության միգրացիոն քաղաքականությանը։