Հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց


10:00 , 15 մարտ, 2016

Մարտի 14-ին և լույս 15-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ-ն։

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել առաջնագծի ողջ երկայնքով մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: