ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են


08:50 , 15 մարտ, 2016

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 15-ի ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:


Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Գավառ, Մարտունի, Ճամբարակ քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:


Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: