«Հրապարակ». Հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու


07:30 , 15 մարտ, 2016

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«ԲՀԿ-ից հեռացած Վարդան Օսկանյանը երեկ հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու մասին, տեղեկություններ կան, որ հաջորդ կուսակցությունը Վահան Բաբայանն է հիմնելու։ Այսպես ասած՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն։ «Իմ քաղաքական պլաններում դեռևս նման հարց չկա»,– երեկ մեր լրագրողին վստահեցրել է Բաբայանը՝ այնուամենայնիվ, կտրուկ չբացառելով նման հեռանկարը։ Իսկ եթե կուսակցություն չստեղծի, ո՞րն է լինելու իր հաջորդ հանգրվանը՝ ՄԻԱԿ-ը, ՀՀԿ-ն, ո՞րը։ Բաբայանն ասաց, որ դեռ որևէ պլան այս պահին չունի, փոխարենը կտրականապես բացառեց, որ կհայտնվի Օսկանյանի կուսակցությունում. «Այդ մեկը հաստատ բացառում եմ»։ Ի դեպ, առաջիկայում Էլինար Վարդանյանը, Ստեփան Մարգարյանը և Վահե Հովհաննիսյանը կհայտարարեն Օսկանյանի կուսակցությանն անդամագրվելու մասին, թեպետ երեկ հայտարարում էին, որ դեռ նման առաջարկ չեն ստացել»,–գրում է թերթը։