Թուրք հնէաբանները ստորջրյա մենաստան են հայտնաբերել


06:55 , 15 մարտ, 2016

1401796743_187030_46Թուրք հնէաբանները մտադիր են ուսումնասիրել Ստամբուլում ջրի տակ անցած Վարդոնիս կղզին, որը նրանք հայտնաբերել են Վիզանտիայի տեղագրական քարտեզներն ուսումնասիրելու ժամանակ, հայտնում է vlasti.net-ը:

Նրանց խոսքերով` ստորջրյա կղզում պահպանվել են 1200 տարի առաջ Կոստանտինապոլսի պատրիարք Ֆոտի Մեծի կառուցած ուղղափառ մենաստանի ավերակները, որը 1010 թվականի հզոր երկրաշարժից հետո անցել է ջրի տակ:

2015 թվականին գիտնականների խումբը կարողացել է տեսանկարել մենաստանը: Հետագա հետազոտությունները թույլ կտան հայտ ներկայացնել մենաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում մտցնելու համար: