04:58 , 15 մարտ, 2016
Նորվեգիայի Արկտիկական համալսարանի գիտնականները հայտարարել են Բարենցի ծովի հատակում բազմաթիվ խառնարանների հայտնաբերման մասին: Դրանց խորությունը հասնում է 800 մետրի, իսկ լայնությունը 45 մետրի, հայտնում է Sunday Times-ը:
Մասնագետները ենթադրում են, որ այդ խոռոչները հայտնվել են ծովի հատակում մեթանի «պղպջակների» հետևանքով: Որոշակի պահի խոռոչը քանդվել է, գազը դուրս է եկել մակերևույթ, իսկ խոռոչը լցվել է ջրով:
Երկրաբանները ենթադրում են, որ նմանատիպ մեթանե պղպջակները Բերմուդյան եռանկյունու շրջանում կարող են դարձած լինել ծովային աղետների պատճառը: