03:10 , 15 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Lamborghini ընկերությունը ամբողջությամբ վերականգնել է 1971 թվականի արտադրության Miura SV կուպեի առաջին օրինակը:
Motor.ru-ի հաղորդմամբ` սպորտային մեքենայի «վերածնունդը» նվիրվում է Miura մոդելի 50-ամյա հոբելյանին: Այն առաջին անգամ թողարկվել է 1966-ին:
Lamborghini Polo Storico ստորաբաժանման մասնագետները վերականգնել են Miura SV մոդելի փորձնական օրինակը, որը ցուցադրվել է 1971-ի գարնանը` Ժնևի ավտոսրահում:
Իտալացիներն ամբողջությամբ վերականգնել են 3.9 լիտր ծավալով, 12 մխոցային շարժիչը և 5 աստիճան մեխանիկական փոխանցման տուփը: Ավտոպահեստամասերից մի քանիսն են միայն փոխվել, մեծամասնությունը բավականին լավ պահպանված է:
Մասնագետնեը վերականգնել են նաև մեքենայի նախնական Verde Metallizata գույնը և կաշեպատել են մեքենայի սրահը: Վերանորոգված Lamborghini Miura SV-ի պրեմիերան կայացել է Ֆլորիդայի «Արագության փառատոնում», որն անցկացվել է մարտի 12-13: 


