Սաակաշվիլին անսասան է


03:50 , 15 մարտ, 2016

Օդեսայի նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պաշտոնանկ չի արվել և շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը: Այս մասին Газете.ру-ին հայտնել է Սաակաշվիլիի խորհրդական, Ուկրաինայում Վրաստանի նախկին հյուպատոս Թեյմուրազ Նիշնիանիձեն: Ըստ Օդեսայի նահանգապետի խորհրդականի` Սաակշվիլիի պաշտոնանկության մասին տեղեկությունները ՍՈՒՏ են և տարածվել են Օդեսայի ԶԼՄ-ների կողմից: Նիշնիանիձեն նաև հայտնել է, որ Սաակաշվիլին փետրվարի 24-ից գտնվում է արձակուրդում:
Հ.Գ.Սաակաշվիլիի պաշտոնանկության մասին տեղեկությունը այսօր տարածել էր Odessit.ua կայքը