02:11 , 15 մարտ, 2016
Բջջանյութով հարուստ ամբողջական հատիկից հացն օգտակար է շաքարախտով հիվանդների համար, քանի որ նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Այդ մասին են վկայում Արևելյան Ֆինլանդիայի գիտնականների հետազոտության տվյալները, հայտնում է Neboley պորտալը:
Մասնագետների կարծիքով` տարեկանի և ցորենի հացը լավացնում է նաև ինսուլինի նկատմամբ ռեակցիան: Ամբողջական հատիկից պատրաստված հացը օգնում է նաև նիհարելուն:
Իսկ սպիտակ հացն անօգտակար է ինչպես շաքարախտով հիվանդների, այնպես էլ առողջ մարդկանց համար: