01:16 , 15 մարտ, 2016
Tert.am–ը գրում է.
Մեծ Բրիտանիայի նեղ տներից մեկը վաճառքի է հանվել 77 500 եվրոյով: Euromag-ի փոխանցմամբ` Քրնուոլ կոմսության տարևածքում գտնվող փոքր կառույցն ընդամենը 2.4 մետր լայնություն ունի:
Այն կառուցվել է 1900-ականների սկզբին` տեղի աղյուսի օգտագործմամբ:
Ժամանակին այս տունը նախատեսված է եղել որպես կացարան կալվածքի հիմնական տան սպասավորների համար: Կառույցի երկու հարկերում երկուական հարկ կա: Տան արժեքի մեջ ներառված է նաև հետևի բակում գտնվող այգին:
