01:49 , 15 մարտ, 2016Երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս օրերին Արցախում է։ Նա այցելել է Ստեփանակերտ, Շուշի, Մարտակերտ, հանդիպել զինվորների հետ։
«Հայ Զինվորս՝ ախպերս, տղես, սերս, հպարտությունս, արժանապատվությունս, խաղաղությունս… Փառք ու Պատիվ քեզ, անփորձանք ծառայություն, ցավդ տանեմ… դու մենակ տուն դարձիր, առողջ ու ապահով , միշտ ու միայն տուն դարձիր, Աստված հետդ ախպերս։
Մի զինվորի մայր, իր հետ բերել է Ալեքսանդր Բլոկի անվան դպրոցի 7/2 դասարանի աշակերտների գրված նամակները,որ փոխանցենք զինվորներին … չդիմացա , արցունքներս թափվեցին…», իր ֆեյսբուքյան էջում գրել է Շուշան Պետրոսյանը։
Լուսանկարները` երգչուհու ֆեյսբուքյան հաշվից

