21:46 , 14 մարտ, 2016
Armenpress.am-ը գրում է.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է արձակել մարտի 15ից Սիրիայից ռուսական հիմնական զորքերի դուրսբերումը սկսելու մասին: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»ը` հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը:
«Կարծում եմ, որ Պաշտպանության նախարարության առջև դրված առաջադրանքներն ամբողջությամբ կատարված են: Այդ իսկ պատաճառով հրամայում եմ մարտի 15-ից սկսել Սիրիայից Ռուսաստանի հիմնական զորքերի դուրսբերումը»,հայտարարել է ՌԴ նախագահը Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմանը