Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են


10:09 , 15 հունվար, 2013

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում է. 
Հունվարի 15-ին` ժամը 09.30-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների, պարզ եղանակ է: Սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը: Սեւանի, Դիլիջանի, Ալավերդու, Գորիսի ավտոճանապարհներին եւ Սելիմի լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ: 
Միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են: 
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: