Credit Suisse-ն արգելել է հրապարակել Իվանիշվիլիի բանկային հաշվից 90 մլն եվրո գողանալու վերաբերյալ փաստաթղթերը


17:32 , 14 մարտ, 2016
Tert.am-ը գրում է.
Շվեյցարիայի՝ մեծությամբ երկրորդ բանկը՝ Credit Suisse-ը, արգելել է վրացի գործարար Բիձինա Իվանիշվիլիի փաստաբանների հասանելիությունը փաստաթղթերին, որոնք կապ ունեն բանկի նախկին մենեջեր Պատրիկ Լեսկոդրոնի կողմից գործարարի հաշիվներից միջոցների յուրացման գործի հետ, հաղորդում է RNS-ն:
 
Ինչպես հաղորդվում է՝ բանկը մերժել է Իվանիշվիլիի փաստաբաններին և նրա միջոցները կառավարող օֆշորային ընկերությանը՝ բացատրելով դա նրանով, որ ինքը՝ օլիգարխը, խախտումների անմիջական զոհը չէ:
 
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իվանիշվիլին փետրվարին դատի է տվել Credit Suisse աշխատակցին՝ իր միջոցների յուրացման համար:
 
Շվեյցարական ԶԼՄ-ների տվյալներով՝ կառավարչի գործողությունների արդյունքում նա մոտ 90 միլիոն եվրո է կորցրել:

Հաճախորդների հաշիվներից միջոցների կորստի մասին հայտնի է դարձել 2015 թվականի վերջին: