Անկարայի ահաբեկչության առնչությամբ 4 մարդ է ձերբակալվել


17:06 , 14 մարտ, 2016

1025118573Araratnews.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները հայտարարել են Անկարայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական հարձակման առնչությամբ 4 անձանց ձերբակալության մասին, հաղորդում է Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Անկարայի հարձակումն իրականացրել են երկու մահապարտ ահաբեկիչներ` կին և տղամարդ:

Հիշեցնենք, որ կիրակի երեկոյան Անկարայի կենտրոնում ականապատ ավտոմեքենա է պայթեցվել:

Զոհվել է 34, վիրավորվել՝ 125 մարդ: