Սահակաշվիլին մտադիր է Ուկրաինայում կուսակցություն հիմնել


16:12 , 14 մարտ, 2016

acd817f2c1710b930790f49d96a32ccd-1Araratnews.am-ը գրում է.

Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի թիմը պատրաստվում է քաղաքական կուսակցություն հիմնել, հաղորդում է Interfax-ը:

«Շուտով մենք կունենանք քաղաքական ծրագիր, որն, ըստ էության, նախընտրական է: Դա կլինի աջ կենտրոնամետ, ֆիսկալ-պահպանողական և սոցիալ-լիբերալ ծրագիր: Մտադիր ենք կառուցել ժողովրդավարական, եվրոպական կուսակցություն,  որտեղ առաջնորդները կընտրվեն:

Վերջինիս կարծիքով՝ Ուկրաինայում քաղաքական ճգնաժամ է, և անհրաժեշտ է քաղաքական էլիտայի փոփոխություն: