15:00 , 14 մարտ, 2016
Life.panorama.am-ը գրում է.
Ամերիկյան Eagles ռոք-խումբը դադարեցրել է իր գործունեությունը։ Այդ մասին BBC-ի եթերում հայտարարել է խմբի հիմադիրներից մեկը՝ Դոն Հենլին։
«Կարծում եմ, դուք երբեք այլևս մեզ միասին չեք տեսնի։ Կարծում եմ՝ սա վերջն է։ Սա արժանավայել բաժանում էր»,-ասել է նա, նշելով, որ խմբի վերջին համատեղ ելույթը եղել է Grammy-ի մրցանակաբաշխության ժամանակ՝ փետրվարի 15-ին։
Հենլին նշել է, որ Eagles խմբի դադարեցման մասին որոշվել է խմբի կիթառահար և վոկալիստ Գլեն Ֆրայի մահվանից հետո։
Գլեն Ֆրայը մահացել է հունվարի 19-ին, 67 տարեկան հասակում, ռեվմատոիդ արտրիտի բարդացումից։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ