14:34 , 14 մարտ, 2016
Ամերիկյան Humboldt Distillery ընկերությունը ստեղծել է կանեփի օղի: Ըստ Elite Daily-ի՝ այս մասին հաղորդվում է Facebook-ում ընկերության պաշտոնական միության հետ: 750-միլիլիտրանոց շշով օղին կլինի 30 դոլար:
Humboldt’s Finest անվանված օղին կվաճառվի միայն Կոլորադո և Կալիֆոռնիա նահանգներում: Նշվում է, որ հոգեակտիվ նյութերի պարունակությունն օղու մեջ շատ քիչ է մարդու վրա որևէ ազդեցություն ունենալու համար:
Միաժամանակ Humboldt Distillery-ի տեր Էյբ Սթիվենսը նշում է, որ խմիչքում, այնուամենայնիվ, զգացվում է թարմ կանեփի հոտն ու համը: