Եվրոպան ստիպված է լինելու կոշտացնել քաղաքականությունը գաղթականների նկատմամբ. Արա Պապյան


12:42 , 14 մարտ, 2016

Panorama.am-ը գրում է.

Դեպի Եվրոպա միգրացիոն հոսքերի ավելացումը պետք է նայել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը՝ կարծիք հայտնելով, որ Եվրոպան հայտնվել է մի կացության առջև, որտեղ չգիտի ինչ անել:

«Եվրոպան ստիպված է լինելու կոշտացնել քաղաքականությունը գաղթականների նկատմամբ: Գաղթականներն իրենց գաղթականների պես չեն պահում, գալիս են և նստում պետության վզին, աշխատուժ լինելու փոխարեն»,-նշեց Պապյանը:

Նրա խոսքով՝ գաղթականները եվրոպական երկրների համար այսօր սոցիալական բեռ են դառնում. «Կա նաև լուրջ քաղաքակրթական տարբերություն՝ կրոնականի ֆոնի վրա խարսխված»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ