«Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա


12:06 , 14 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Մարտի 13-ին` ժամը 19.50-ին, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Հալաբյան փողոցի թիվ 33 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

 

Կատարվում է քննություն: