Բակո Սահակյանն ու Անջեյ Կասպրշիկը քննարկել են շփման գծում տիրող իրավիճակը


12:00 , 14 մարտ, 2016

140316AndrzejKasprzyk-InfoԱրցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 14-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զին ված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր: