Սիրիայի հարցով տարաձայնություններից շահում է միայն ԻՊ-ը. ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ


10:58 , 14 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրան կարծում է, որ սիրիական հակամարտության լուծման հարցում տարաձայնություններից շահում են միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները։

 

Այդ մասին նա ասել է The Telegraph-ին տված հարցազրույցում։

 

Դե Միստուրան նշել է, որ դրական տեղաշարժ է տեսնում Սիրիայում մարտական գործողությունները դադարեցնելու համաձայնագրի կատարման հարցում, որը ձեռք էր բերվել փետրվարի 22-ին՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունների արդյունքում։ Հրադադարը գործում է, սակայն դեռ չափազանց փխրուն է, ասել է դե Միստուրան։

 

Բացի այդ, նա ընդգծել է, որ հաջողության հիմնական պատճառներից մեկն ԱՄՆ-ի և Ռուսաստանի համագործակցությունն է։