Հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց. ԼՂՀ ՊՆ
10:18 , 14 մարտ, 2016
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից, ՀՀՆ-9 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 3000 կրակոց: Այս մասին գրում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: