10:00 , 14 մարտ, 2016
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան կարծում է, որ սիրիական հակամարտության լուծման հարցում տարաձայնություններից շահում է միայն ԴԱԻՇ-ը: Այս մասին նա հայտնել է The Telegraph-ի տված հարցազրույցում:
Նա նշել է, որ դրական դինամիկա է նկատում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի իրագործման գործընթացում, որին հասել են փետրվարի 22-ին: Հրադադարը գործում է, թեև դեռ շատ փխրուն է՝ ընդգծել է դե Միստուրան:
Նրա խոսքով՝ հրադադարի հարցում հաջողության հասնելու հիմնական գրավական է դարձել Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը: