Էկվադորում մոտ 2 տոննա կոկաին է առգրավվել


09:40 , 14 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Էկվադորի ոստիկանությունը կոկաինի խոշոր խմբաքանակ է առգրավել` մոտ 1.9 տոննա։ Դա տեղի է ունեցել Խաղաղ օվկիանոսի ջրերում, հայտնում է Корреспондент-ը:



Թմրանյութերը հայտնաբերվել են հատուկ գործողությունների ընթացքում և ուղարկվում էին Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկա: Ընդհանուր կալանվել է 2 արագընթաց նավակ, որոնցում եղել է բեռը: Կալանման ժամանակ նավակներից մեկի անձնակազմը փորձել է կոկաինը նետել ջուրը:

 

Առգրավված խմբաքանակի արժեքը «սև շուկայում» գնահատվում է 39.6 մլն դոլար:

 

2015-ին Էկվադորում, որը համարվում է կոկաինի տարանցիկ երկիր, առգրավվել է ռեկորդային՝ 79.2 տոննա թմրանյութ։