Ինչո՞ւ է ՀՖՖ-ն արգելափակել հարավային տրիբունայի տոմսերի վաճառքը


09:29 , 14 մարտ, 2016

ՀՖՖ-ի մոտ աչքիս փողերը շատացել են, թե չէ ինչպես կբացատրեք այն հանգամանքը, որ Ֆեդերացիան արգելափակել է հարավային տրիբունայի տոմսերի վաճառքը:

Այդպես էլ մի նայեք իմ վրա: Ես չեմ կարծում, որ մեր արդարության բնօրրան ՀՖՖ-ն այս քայլերը ՖԱՖ-ի դեմ է ուղղել ու իմ կարծիքով նրանք մի քանի արդարագույն խմբերի միջոցով ամեն կերպ չեն խոչնդոտում է ՖԱՖ-ին:

Դե մենք էլ`ՖԱՖ-ականներով, անշնորհակալ ենք ու 8 տարի Հավաքականի կողքին եղել ենք բացառապես անշնորհակալության հիմքերով ու այդ արդար կառույցին անիմաստ մեղադրանքներ ենք ուղղել:

Հ.Գ. Անսպառ հավատ, Անմնացորդ նվիրում....

Ֆուտուրստական