Հյուսիսային Կորեան վստահեցրել է, թե կարող է ջնջել Մանհեթենը Երկրի երեսից. The Washington Post


09:00 , 14 մարտ, 2016

Tert.am-ը գրում է.

Փհենյանը հայտարարել է, թե կարող է ոչնչացնել Մանհեթենը ջրածնային ռումբի հարվածով, գրում է The Washington Post թերթը։

 

«Եթե այդ ջրածնային ռումբը տեղադրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վրա և հարվածել Նյու Յորքի Մանհեթեն թաղամասին, ապա բոլորն այնտեղ կմահանան, իսկ քաղաքը կայրվի մինչև վերջ»,- հայտարարել է հյուսիսկորեացի մասնագետ Չո Հյենգ Իլը:

 

Ինչպես վստահեցնում է «Կորեան այսօր» ամսագիրը՝ Հս. Կորեայում մշակված ջրածնային ռումբն «ունի անհամեմատ ավելի մեծ ուժ», քան այն, որը փորձարկվել է ԽՍՀՄ-ում 1961-ին և որը կարող էր 3-րդ կարգի այրվածքներ առաջացնել 100 կմ տարածության վրա, իսկ ձայնային ալիքը կարող էր կոտրել պատուհանները 1000 կմ հեռավորության վրա:

 

«Եթե ամերիկացի իմպերիալիստները սկսեն գեթ մի փոքր ռազմական անհեթեթություն և սպառնան մեր ազգային արժանապատվությանը և ինքնիշխանությանը, մեր հանրապետությունը բաց չի թողնի հնարավորությունը, որպեսզի դաժանաբար ու արդարացի հարվածով Երկրի երեսից ջնջի ԱՄՆ անվանումով երկիրը»,- գրում է թերթը:

 

Սակայն փորձագետների մեծամասնությունը կարծում են, որ Փհենյանը չափազանցնում է իր տեխնիկական հնարավորությունները, նշում է The Washington Post-ը։