08:50 , 14 մարտ, 2016
Վաշինգտոն նահանգում փոթորկի հետևանքով ավելի քան 200 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասին հայտնում է էներգաօպերատոր Puget Sound Energy ընկերությունը՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ փոթորկի հետևանքով բազմաթիվ էլեկտրալարեր են վնասվել։ Միայն Սիեթլում՝ նահանգի ամենախոշոր քաղաքում, հոսանքազրկվել է մոտ 50 հազար տուն։ Որոշ վայրերում քամին ծառեր է տապալել, տանիքներ պոկել։ Եղանակային վատ պայմանների պատճառով իշխանությունները ժամանակավորապես փակել են մի քանի ավտոմայրուղիներ։
Seattle Times-ի փոխանցմամբ՝ փոթորիկն արդեն հանգեցրել է առնվազն մեկ մարդու մահվան։ Սիեթլի շրջաններից մեկում ծառը շրջվել է կայանած մեքենայի վա, որում եղել են մի տղամարդ և երեխա. տղամարդը տեղում մահացել է, երեխան՝ աննշան վնասվածքներ ստացել։