08:30 , 14 մարտ, 2016
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է Անկարայի պայթյունն ու խոստացել վերջ տալ ահաբեկչությանը։ Այս մասին ասվում է պետության ղեկավարի կայքում տեղակայված հայտարարության մեջ՝ փոխանցում է RIA Novosti-ն։
«Վճռականորեն դատապարտում ենք այդ տխուր հարձակումը մեր քաղաքացիների վրա։ Ցավակցություն եմ հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Ինչպես նշել է Էրդողանը, Թուրքիան վերջին տարիներին սկսել է պարբերաբար ենթարկվել ահաբեկիչների հարձակումներին։ Նրա խոսքով՝ այդ հարձակումները սպառնում են միասնությանն ու ժողովրդի համախմբվածությանը, և Անկարան չի հրաժարվի ահաբեկչության դեմ պայքարից։
«Ահաբեկչության դեմ պայքարելու մեր վճռականությունն էլ ավելի է ուժեղանում… Մեր պայքարը հաջողությամբ կավարտվի, ահաբեկչությանը վերջ կտրվի»,- ընդգծել է Թուրքիայի նախագահը։